• Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի նամակը՝ ՀՀ Վարչապետին

    Կ՛աղօթենք և կը խնդրենք Ամենակալէն օգնել խաղաղութեան վերահաստատումին


    Մեծայարգ Տիար Վարչապետ

     

    Լարուած ուշադրութեամբ և խոր մտահոգութեամբ հետևեցանք և կը շարունակենք մօտէն հետևիլ Արցախի վրայ Ատրպէյճանի սանձազերծած յարձակումին, որ Մարդու Իրաւունքի և մաջազգային կանոններու խախտում է: Մտահոգութեամբ կը հետևինք նաև Արցախի վրայ կատարուած յարձակումին սպառնալից զարգացումներուն նաև Հայաստանի ուղղութեամբ:

     

    Կը յայտնենք մեր ամբողջական զօրակցութիւնը Արցախի և Հայաստանի մեր քույրերուն և եղբայրներուն, քաջարի բանակին և այն բոլոր միջառումներուն, որոնց կը նախաձեռնէք ի խնդիր Մայր Հայրենիքի և Արցախի անվտանգության ապահովումին, և կը վստահեցնենք Ձեզ, որ մեր շփումներուն ընթացքին մեր խօսակիցներուն ուշադրութիւնը պիտի հրաւիրենք ատրպէյճանական յարձակումներու շարունակումին հետևանքով ստեղծուած վտանգալից իրավիճակին և խաղաղութեան վերահաստատման ի խնդիր անհրաժեշտ միջամտութիւնները կատարելու կարևորութեան վրայ:

     

    Կ՛աղօթենք և կը խնդրենք Ամենակալէն օգնել խաղաղութեան վերահաստատումին բոլոր ազգերուն միջև և իր հվանին տակ պահել ու պաշտպանել Իրեն հաւատարիմ առաջին քրիստոնեայ Ազգին զաւակները, մխիթարել զոհերուն հարազատները և շուտափոյթ և ամբողջական ապաքինում տալ վիրավորներուն:

     

    Գրիգոր Պետրոս Ի

    Կաթողիկոս Պատրիարք

    Տանն Կիլիկոյ Կաթողիկէ Հայոց

Օրացույց

Օրացույց