• Ռաֆայել Սրբազանի աշխատանքային հանդիպումների օրակարգից

    Ռաֆայել Սրբազանի աշխատանքային հանդիպումների օրակարգից


     Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը Հռոմում հանդիպել է Քրիստոնեական միասնության զարգացման քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Քուրտ Քոխի և Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ: Ռաֆայել Սրբազանը կարդինալների հետ խոսել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե համայնքների ձեռքբերումների մասին, քննարկել թեմի խնդիրները և Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ կապված մի շարք հարցեր: Ռաֆայել Սրբազանն այցելել է նաև Հռոմում սովորող հայ կաթողիկե ճեմարանականներին, ծանոթացել նրանց կարիքներին և ընդառաջել նրանց, քաջալերել է հաստատուն մնալ հոգևոր կոչման մեջ:

    Gianfranco_Ravasi Kurt_Koch

Օրացույց

Օրացույց