Քահանաների ժողով՝ ի նախապատրաստություն 2015թ.
2014թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդարանում Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը հրավիրեց թեմում ծառայող քահանաների և միանձնուհիների ժողով: Նպատակը 2015թ. թեմում կատարվելիք աշխատանքների բնույթի, ուղղվածության, խնդիրների, նոր ծրագրերի մասին խոսելն ու քննարկելն էր՝ միասնության, անկեղծ համագործակցության ոգով: Սրբազան Հայրը շեշտել է հոգևոր ծառայության ընթացքում արտաքին միջամտությունների վատ հետևանքներից խուսափելու անհրաժեշտությունը. չպետք է թույլ տալ, որ դրանք վնասեն միասնականությանը և «օտարացնեն մեզ մեր իսկ տան մեջ: Ոչ ոք չպետք է մեզ ավելի շատ սիրի, քան՝ մենք միմյանց՝ ի սպաս ողջ հայության».ասել է Սրբազան Հայրը: 2015թ. հոգևոր առաքելության կարևոր մաս է լինելու մեծ ուշադրություն դարձնելը ընտանիքի կազմավորմանը և ամրապնդմանը՝ հավատացյալների հետ անհատական աշխատանքի, հոգևոր զրույցների միջոցով: