Կարիտասը Աստծո սիրո և մերձավորության նշանն է՝ համայնքներում
Հինգշաբթի` 30 յուլիս 2020 թուական: Այսօր, Հայկական Քարիթասի նախագահ, Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Կապադովկեան Կեսարիոյ Հայոց, Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի օրհնութեամբ եւ հաւանութեամբ, ինչպէս նաեւ Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Հայկական Քարիթասի գործադիր տնօրէն պարոն Գագիկ Տարասեանի մասնակցութեամբ հիմնուեց Քարիթաս Փանիկի գրասենեակը:
Յառաջիկայ օրերին նախատեսւում է մշակել Քարիթաս Փանիկի գործունէութեան ծրագիրը եւ յետագայ աշխատանքների ուղղուածութիւնը:
Փանիկի ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանն իր խորին երախտագիտութիւնը յայտնեց Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանին, Հայկական Քարիթասի տնօրինութեանը եւ բոլոր նրանց, ովքեր մասնակցութիւն են ունեցել այս աստուածահաճոյ նախաձեռնութեան իրագործմանը:
Քարիթաս Փանիկը լինելու է Եկեղեցւոյ սոցիալական ձեռքը, որը զբաղուելու է համայնքում սոցիալական, կրթական ու մշակոյթային ծրագրերի իրականացմամբ:
Հիմնադրման ժողովին ներկայ էին նաեւ Վարդան Կարապետեանը եւ Քարիթաս Փանիկի կամաւորները:
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,
Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ