• Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ է անում հուլիս ամսին աղոթել ընտանիքների համար

    Աղոթե՛նք, որպեսզի ներկայիս ընտանիքները առաջնորդվեն սիրով


    Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է ամենամսյա տեսաուղերձը՝ 2020թ. հուլիս ամսվա աղոթքի դիտավորությամբ:

     

    Հուլիս ամսվա սկզբին Նորին Սրբությունը կոչով դիմում է աշխարհի բոլոր հավատացյալներին, որպեսզի նրանք իրենց աղոթքներում հիշատակեն ընտանիքներին.

     

    «Ընտանիքը պաշտպանության կարիք ունի: Այն ստիպված է դիմակայել բազմաթիվ վտանգների. դա և կյանքի ռիթմն է, և սթրեսը… Երբեմն ծնողները մոռանում են խաղալ իրենց զավակների հետ: Եկեղեցին պետք է քաջալերի ընտանիքներին և լինի նրանց կողքին՝ օգնելով գտնել բոլոր այդ դժվարությունների հաղթահարման ուղիները:

     

    Աղոթե՛նք, որպեսզի ներկայիս ընտանիքները առաջնորդվեն սիրով, հարգանքով, խորհուրդներով և պաշտպանված լինեն պետության կողմից:

     

     

Օրացույց

Օրացույց