• Լորետանյան լիթանիայի աղաչանքներին ավելացվել են երեք նոր աղաչանքներ

    Մայր ողորմութեան,
    Մայր յուսոյ,
    Ապաստան գաղթականաց, աղօթեա՛ վասն մեր


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի որոշմամբ՝ Ծիսակատարությունների և խորհրդակատարությունների վարչությունը Տիրամոր Լորետանյան լիթանիայի աղոթքին ավելացրել է ևս երեք նոր աղաչանքներ։

     

    Աշխարհի բոլոր եպիսկոպոսական համաժողովների նախագահներին ուղղված 2020թ. հունիսի 20-ի ուղերձում վարչության նախագահ Կարդինալ Ռոբերտ Սարան գրում է․

     

    «Դեպի սուրբ Երկնային Երուսաղեմ ուխտագնացության ճանապարհին Եկեղեցին ընթանում է պատմության ճանապարհներով՝ վստահելով Նրան, Ով հավատաց Աստծո Խոսքին, որպեսզի վայելի անքակտելի միությունը Քրիստոսի՝ իր Փեսայի և Փրկչի հետ։ Ավետարանից մենք գիտենք, որ Հիսուսի աշակերտները հենց սկզբից սովորեցին փառաբանել «կանանց մեջ օրհնվածին» (օրհնեալ ի կանայս) և ապավինել Նրա մայրական բարեխոսությանը։ Քրիստոնեական բարեպաշտությունը դարերի ընթացքում բազմաթիվ տիտղոսներ ու աղոթքներ է շնորհել Սուրբ Կույս Մարիամին՝ միակ և հավատարիմ Ճանապարհին, ով տանում է Քրիստոսի հետ հանդիպմանը։ Նաև ներկա ժամանակներում, երբ կա  ընդգծված անորոշություն ու խառնաշփոթ, Աստծո Ժողովուրդը հատկապես դիմում է Տիրամորը՝ սիրով ու վստահությամբ լի բարեպաշտությամբ։

     

    Լինելով այդ զգացմունքների դրսևորողը, Նորին Սրբությունը, պատասխանելով արտահայտված ձգտումներին, ցանկացավ, որ Սուրբ Կույս Մարիամի լիթանիային, որը կոչվում է Լորետանյան, ավելացվեն հետևյալ նոր աղաչանքները «Mater misericordiae» (Մայր ողորմութեան), «Mater spei» (Մայր յուսոյ) և «Solacium migrantium»  (մխիթարութիւն գաղթականաց):

     

    Առաջին աղաչանքը կտեղադրվի «Mater Ecclesiae» (Մայր Եկեղեցւոյ)-ից հետո, երկրորդը՝ «Mater Divinae gratiae» (Մայր աստուածային շնորհաց)-ից հետո, երրորդը՝ «Refugium peccatorum» (ապաստան մեղաւորաց)-ից հետո»։

     

    Վատիկան Նյուզի ռուսերեն բաժնից թարգմանեց՝

    Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց