• Ն. Ս. Ֆրանցիսկոսը հրավիրում է միասին աղոթել Վարդարան՝ մայիսի 30-ին

    Եկե՛ք միասին աղոթենք Տիրամոր Վարդարանը՝ Սուրբ Պետրոս առաքյալի հաջորդի՝ Հռոմի Քահանայապետի հետ միասին


    2020թ. մայիսի 30-ին՝ Հոգեգալստյան տոնի նախօրեին, Իտալիայի ժամանակով՝ ժամը 17.30-ին Վատիկանի այգիներում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կգլխավորի «Վարդարանի» աղոթքը Լուրդես Գրոտո քարանձավի վերարտադրված օրինակի առջև: Վատիկանի ԶԼՄ-ների ուղիղ հեռարձակման շնորհիվ հեռուստակամուրջ կանցկացվի Տիրամոր սրբավայրերի միջև ամբողջ աշխարհում:

     

    Միասնական աղոթքը կկազմակերպի Նոր Ավետարանացման պապական խորհուրդը: Ուղիղ կապ կհաստատվի Տիրամոր ամենամեծ սրբավայրերի միջև. դրանք են՝ Լուրդը Ֆրանսիայում, Ֆատիման Պորտուգալիայում, Սան Ջովաննի Ռոտոնդոն և Պոմպեյը Իտալիայում, Չեստոխովան Լեհաստանում, ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի Անարատ Հղության տաճարը, Աֆրիկայում՝ Էլելե սրբավայրը (Նիգերիա) և Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճարը Յամուսուկրոյում, Կոտ դ’Իվուար, Լատինական Ամերիկայում՝ սրբավայրերը Գվադելուպեում (Մեքսիկա), Չիկինկիրում (Կոլումբիա), Լուխանում և Միլագրոյում (Արգենտինա):

     

    Սուրբ Վարդարանի առանձին խորհուրդների ընթերցումը կգլխավորեն տարբեր խմբերի ներկայացուցիչներ, հատկապես նրանք, ովքեր տառապել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ բժիշկ և բուժքույր, հիվանդությունից բուժված որևէ մեկը և մեկն, ով ընտանիքի անդամ է կորցրել, քահանա, հիվանդանոցի կապելլան և միանձնուհի, դեղագործ և լրագրող, սոցիալական խնամակալության կամավորական՝ իր ընտանիքի հետ միասին, երիտասարդ ընտանիք, ովքեր համաճարակի թոհուբոհին երեխա են ունեցել՝ որպես հույսի և մահվան նկատմամբ կյանքի հաղթանակի խորհրդանշան:

     

    Լուրդես Գրոտո քարանձավի մոտ՝ Վատիկանի այգիներում, Տիրամորը նվիրված մայիս ամիսը Սուրբ Վարդարանի աղոթքով  ավարտելու ավանդույթը սկսել է Սուրբ Հովհաննես Պողոս II Պապը (սկսած՝ 1979թ-ից):

     

    Сибирская католическая газета

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց