• Հրեշտակի երկուշաբթի, «Ողջ լեր Թագուհի» մարեմյան աղոթքը։

    Ի տես Քրիստոսի Հարության՝ կարելի է վստահությամբ նայել մեր գոյության ընթացքում տեղի ունեցող որևէ իրադարձությանը՝ նույնիսկ ամենադժվարին մտահոգության ու անորոշության իրավիճակում


    2020թ․ ապրիլի 13-ը՝ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթի օրը, լատինածես կաթողիկէների մոտ կոչվում է «Հրեշտակի երկուշաբթի», որի ժամանակ հիշատակում են Հիսուս Քրիստոսի Հարությունից հետո գերեզման այցելող կանանց հրեշտակի ավետիսը «Ինչու՞ ողջին մեռելների մեջ եք փնտրում։ Այնտեղ չէ, այլ՝ հարյավ» (Ղկ․ 24, 5-6)։

     

    Այսօրվա առթիվ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն Առաքելական պալատի մատենադարանից ուղիղ հեռարձարկմամբ գլխավորեց մարեմական «Ո՜ղջ լեր, Թագուհի» աղոթքը, որի ընթացքում ներկայացված խորհրդածությունը վերաբերում էր օրվա ծիսակատարությանն ու պատգամին։

     

     

    Սրբազան Քահանայապետն իր խոսքում ասաց․ «Այսօր, հրեշտակի երկուշաբթին է»։ Մատթեոսի Ավետարանից վերցված հատվածը (Մտթ․ 28, 4-8) խոսում է կանանց մասին, ովքեր վախեցած՝ արագորեն լքում են Հիսուսի դատարկ գերեզմանը։ Սակայն Հիսուս երևում է նրանց ու ասում․ «Մի՛ վախեցեք․ գնացե՛ք ասացեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա և այնտեղ ինձ տեսնեն» (Մտթ․ 28,10):

     

    Այս խոսքերով Հարուցյալը առաքելական հրահանգ է հանձնում կանանց։ Կանայք, ովքեր Քրիստոսի հանրային կյանքի ընթացքում եղան հավատարմության, նվիրումի և սիրո տիպար, այժմ պարգևատրվում են Քրիստոսի կողմից։

     

     

    Արդարև, առաջինը կանայք, առաքյալներն ու հատկապես Պետրոսն էին, որ ականատես եղան Հիսուս Քրիստոսի Հարությանը։ Թեև Հիսուս բազմիցս ասել էր նրանց այդ մասին, սակայն աշակերտները չէին ըմբռնել դա, որովհետև տակավին պատրաստ չէին։ Նրանց հավատքը առավել զորացնելու համար հարկավոր էր մի արժեքավոր քայլ կատարել, որին մղել կարող էր միայն Սուրբ Հոգին։

     

     

    Այդ պահից հետո Քրիստոսի Հարության հռչակումը տարածվում է ամենուրեք՝ դառնալով բոլորի համար հույսի ավետիս։

     

     

    Հարությունը մեզ ասում է, որ վերջին խոսքը տրված է կյանքին, այլ՝ ոչ թե մահվանը։ Իր Միածին Որդու Հարությամբ Հայր Աստվածը հայտնում է Իր սիրո և ողորմության լիությունը՝ համայն մարդկության հանդեպ։

     

    Ի տես Քրիստոսի Հարության՝ կարելի է վստահությամբ նայել մեր գոյության ընթացքում տեղի ունեցող որևէ իրադարձությանը՝ նույնիսկ ամենադժվարին մտահոգության ու անորոշության իրավիճակում։

     

    «Քրիստոս, իմ հույսս Հարություն առավ», ահա ա՛յս է զատկական  պատգամը, որ հրավիրված ենք հռչակելու խոսքով ու, մասնավորապես, կյանքի վկայությամբ, ասաց Սրբազան Քահանայապետը՝ մաղթելով, որ այս վստահությունը զորացնի ամեն գեթ մի մկրտյալի հավատք և քաջալերանք լինի՝ հատկապես նրանց, ովքեր դիմագրավում են ավելի մեծ տառապանք և դժվարություն։

     

    Մարիամ Աստվածածինը լուռ վկան է Իր զավակի՝ Հիսուս Քրիստոսի մահվան ու Հարության։ Նա մեզ օգնում է առավել ուժգին հավատալու այս փրկության խորհրդին այս փրկութեան խորհուրդին, որը հավատքով ընկալված, կարող է փոխել մեր կեանքը։

     

    Այս է զատկական մաղթանքը, որը հաղորդում եմ բոլորին ու հանձնում Իրեն՝ մեր Մորը, որն այժմ պիտի հայցենք «Ողջ լեր Թագուհի» աղոթքով․

     

    «Ողջ լեր Թագուհի, մայր ողորմութեան, կեանք, քաղցրութիւն եւ յոյս մեր, ողջ լեր։ Առ քեզ գոչեմք աքսորեալ որդիքս Եւայի. առ քեզ հառաչեմք հեծելով եւ ողբալով յայսմ արտասուաց վայրի։ Արդ ո՛վ բարեխօս մեր, դարձո՛ առ մեզ զաչս ողորմութեան քոյ. եւ զՅիսուս զօրհնեալ պտուղն որովայնի քոյ, յետ այսր աքսորանաց ցոյց մեզ, ո՛վ գթած, ո՛վ բարեգութ, ո՛վ քաղցր կոյս Մարիամ»։

     

    Վատիկան նյուզ,

    Ռոբեր Ադդարյան

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց