• Արևիկում օծվեց Սուրբ Խաչի նշան

    Սուրբ Խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ մեզ ի մեղաց…


    2020թ. հունվարի 23-ին Արևիկ գյուղում, Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը օծեց մի երկաթյա խաչ, որը տեղադրվեց գյուղի մուտքի մոտ՝ որպես գյուղի հոգևոր նկարագրի խորհրդանիշ: 6 մետրանոց մետաղյա խաչը պատրաստվել է Արևիկի բնակիչ Սայաթ Վանոյանի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով:

     

    Խաչի օծման արարողության ժամանակ գյուղի հոգևոր հովիվը խոսեց Տիրոջ Սուրբ Խաչի փրկարար զորության շուրջ՝ ասելով, որ Խաչը քրիստոնյային պետք է հիշեցնի Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը, որը մարդու հանդեպ Աստծո անձնվեր սիրո կատարյալ արտահայտությունն է և որը պետք է քրիստոնյայի համար լինի կոչ՝ իր փոխադարձ սերն ու նվիրումը արտահայտելու Աստծո հանդեպ՝ որպես երախտագիտության արտահայտություն: Իսկ երախտագիտության ամենավսեմ ձևը քրիստոնյայի համար մնում է Տիրոջ Սուրբ Պատարագին մասնակցելը, ինչին և կոչ արեց քահանան բոլոր ներկաներին:

     

Օրացույց

Օրացույց