• Ծայրագույն Վարդապետի աստիճան՝ Թբիլիսիի ժողովրդապետին

    Հովվական այցելություններ


    Թբիլիսիի հայ կաթողիկէ համայնքում Աստվածահայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցել է Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը՝ առընթերակայությամբ Թբիլիսիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Միքայել Վրդ. Խաչկալյանի և Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի: Սուրբ Պատարագի ընթացքում Առաջնորդ Հայրը Հ. Միքայել Խաչկալյանին շնորհել է Ծայրագույն Վարդապետի աստիճան, վարդապետական գավազան, լանջախաչ և մատանի:

     

    Հունվարի 6-ին Արհ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Մայր Տաճարում մատուցել է Աստվածահայտնության տոնական Սուրբ Պատարագը և կատարել ջրօրհնեքի սրբազան արարողությունը:

     

    Սուրբ Պատարագից հետո Ռաֆայել Սրբազանն այցելել է Մայր Թերեզայի Գթության քույրերի Սպիտակի տուն և շնորհավորել քույրերին և սաներին: Երեխաները ներկայացրել են երգեր և պարեր, կազմակերպել ուրախ տոնական ժամանց:

Օրացույց

Օրացույց