Զարգացնել եղբայրասիրության ոգին
Դեկտեմբերի 1-ին Փանիկում կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցու Օրատորիայի սրահում նախատեսված է կազմակերպել ամենամյա բարեգործական տոնավաճառ՝ ընդառաջ Սուրբ Ծննդյան տոնին: Տոնավաճառը բաց կմնա մինչև 2020թ. հունվարի 20-ը:
Տոնավաճառի հասույթը, Եկեղեցու տիկնանց միության և երիտասարդական միության միջոցով կտրամադրվի գյուղի անապահով ընտանիքներին:
Նպատակը համայնքում փոխօգնության, զորակցության ոգին ամրացնելն է և տոնական բարությունը և բերկրանքը միասին կիսելը:
Թղթակցությամբ՝ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի