• Հոգևոր ուղեկցում՝ Տաշիրի «Փոքրիկ իշխան» կենտրոնի շահառուների համար

    Առաջնորդել և ուղեկցել՝ միասին


    «Հայկական Կարիտասի»՝ Տաշիրի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնի անձնակազմի, շահառու երեխաների և նրանց ծնողների հետ պարբերաբար հոգևոր զրույցներ և խորհրդատվական աշխատանք է կատարում Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Ներսես Վրդ. Գալստյանը:

     

     

    Նոյեմբերի 24-ին Տաշիրի եկեղեցում հոգևոր հովիվը հանդիպել է երեխաների ծնողների հետ, ովքեր նախ մասնակցեցին Սուրբ Պատարագի՝ մատուցված վարդապետի ձեռամբ: Հ. Ներսեսը խոսել է ընտանիքում քրիստոնեական արժեքների ամրապնդման, ծնող-երեխա հարաբերությունների քրիստոնեական ընկալման և գործնական զարգացման մասին՝ ջանալով հասկանալ, թե ինչ խնդիրների են հանդիպում ծնողներն՝ երեխաների դաստիարակության հարցերում և առաջարկեց մի քանի լուծումներ, որոնք կարող են օգտակար լինել՝ հոգևոր և բարոյական տեսանկյունից՝ թե ծնողների և թե երեխաների համար:

    Դժվարին սոցիալ-հոգեբանական պայմաններում ապրող ծնողների համար հոգևոր զրույցները կարող են լինել իրողություններին այլ դիտանկյունից նայելու և ավելի ճիշտ լուծումներ գտնելու կարևոր մի հնարավորություն, որի համար հարկավոր է հոգևորականների և սոցիալական աշխատողների ճիշտ համագործակցությունը:

     

     

Օրացույց

Օրացույց