• Լանջիկում հիմնվեց հայ կաթողիկէ տիկնանց միություն

    Կիսելով Սուրբ Կույսի խոնարհ առաքելությունը. «Կամ աղախին Տեառն»


    2019թ. նոյեմբերի 17-ին՝ Ա Կիրակի Յիսնակաց, Շիրակի մարզի Լանջիկ գյուղում հիմնվեց «Սուրբ Աստվածածին» Հայ Կաթողիկե եկեղեցու տիկնանց միությունը։ Տիկնանց միության նպատակն է` եկեղեցու մեջ լինել գործող կառույց, որը սիրո և նվիրումի ճանապարհով պետք է նպաստի համայնքի հոգևոր նկարագրի զարգացմանը:

     

    Լանջիկի գյուղապետարանում տեղի ունեցավ տիկնանց միության առաջին հանդիպումը, որի ժամանակ մանրամասն անդրադարձ կատարվեց տիկնանց միության կանոնադրությանը, առաքելության և առաջիկա անելիքներին: Տիկնանց միության նախագահ ընտրվեց Սուսաննա Պողոսյանը:

     

    «Սուրբ Աստվածածին» տիկնանց միությունը ակտիվ ներգրավվելու է եկեղեցու բարեկարգման աշխատանքներին: Նախատեսվում է ամենամյա ուխտագնացությունների կազմակերպում՝ Հայաստանի պատմամշակույթային արժեքներին՝ առավել լավ ծանոթանալու և դրանք արժևորելու համար:

     

    Տիկնանց միությունը համագործակցում է «Կէան» կրթամշակութային կենտրոնի հետ և, որպես համատեղ աշխատանքի արդյունք, դեկտեմբերի 25-ին կներկայացվի Սուրբ  Ծննդյան միջոցառումը:

     

Օրացույց

Օրացույց