Շնորհակալություն հայտնել Աստծուն և վստահել Նրա ներողամտությանը
2019թ. նոյեմբերի 12-ին Արհ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը Թբիլիսիում ներկա գտնվեց Հայաստանում և Վրաստանում Պապական Նվիրակի Խորհրդական Հ. Ջուզեպպե Լատերցայի քահանայական ձեռնադրության 25-ամյա հոբելյանի առթիվ մատուցված Սուրբ Պատարագին: Սուրբ Զոհը մատուցվեց ձեռամբ Գերհ. Լատերցայի թեմական եպիսկոպոս Արհ. Ջուզեպպե Ֆավալեի և համապատարագությամբ Պապական Նվիրակ Արքեպս. Խոսե Բեթենկուրի, Կովկասի լատինածես կաթողիկէների Առաջնորդ Եպս. Ջուզեպպե Բազոտտոյի և Ռաֆայել Արքեպս. Մինասյանի: Ներկա էին լատինածես այլ հոգևորականներ, Հոգշ. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանը, Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը, Խորհրդական Լատերցայի հայրը և քույրը, ընտանիքի անդամները և ընկերները:
Պատարագիչ եպիսկոպոսն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Պապական Նվիրակին՝ հրավերի համար, ասաց, որ ուրախ է այսպիսի առիթով Վրաստան այցելելու համար: Եպս. Ջուզեպպե Ֆավալեն շնորհավորեց Գերհ. Ջուզեպպե Լատերցային և ասաց, որ քահանայական ծառայությունը մեծ կոչում է և նվիրում է և որ ինքը ուրախ է, որ ճանաչում է Լատերցային և գիտի նրա նվիրումի և աշխատասիրության մասին:
Պապական Նվիրակն իր հերթին շնորհավորեց Հ. Լատերցային և ասաց, որ Պապական Նվիրակությունը Քահանայապետի տունն է, և բոլոր հրավիրյալները կարող են այդտեղ իրենց զգալ ինչպես տանը, եղբայրական մթնոլորտի մեջ: Նա ասաց, որ Հ. Լատերցայի հետ ծառայել է 11 տարի և լավ ճանաչում է նրան, ինչի համար ուրախ է:
Պատարագիչ եպիսկոպոսը և Պապական Նվիրակը նաև Ռաֆայել Սրբազանին և հայ հոգևորականներին ցավակցեցին Տ. Հովսեփ Քհն. Պետոյանի ողբերգական վախճանման կապակցությամբ և ասացին, որ դա մեծ ցավ է ամբողջ Եկեղեցու համար:
Հ. Լատերցան վերջում շնորհակալություն հայտնեց Պապական Նվիրակին, որ ընձեռեց այդ գեղեցիկ առիթը՝ տոելու իր հոբելյանը, շնորհակալություն հայտնեց համապատարագող եպիսկոպոսներին՝ իր համար աղոթք բարձրացնելու և շնորհավորական ջերմ խոսքեր ուղղելու համար: Նա հիշեց իր քահանայական ձեռնադրության օրը, ապա ուսման երկար ճանապարհը՝ Սուրբ Աթոռի դիվանագիտական ակադեմիայում, ապա ծառայությունը տարբեր երկրներում: Հ. Լատերցան ասաց, որ իր քահանայական ծառայության երկու կարևոր կետերն է համարում՝ Աստծուն շնորհակալություն հայտնելը և Աստծո ներողամտությունը:
Տ. Հովսեփ