• Սրբոց Նահատակաց մայր տաճարում միասնաբար աղոթեցին Վարդարան

    Սուրբ Կո՛յս, բարեխօսեա՛ վասն մեր…


    Հոկտեմբերի 7-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում տեղի ունեցավ Վարդարանի միասնական աղոթք` մասնակցությամբ Գյումրիի, Փանիկի, Ազատանի, Լանջիկի, Հովտունի և Արփենիի հայ կաթողիկէ հավատացյալների: Միասնական աղոթքը կազմակերպվեց Ռադիո Մարիամի աջակցությամբ: Աղոթքը ուղիղ եթեր հեռարձակվեց Ռադիո Մարիամի համացանցային կայքով և Ռադիո Շանթի FM հաճախականությամբ:

    Հավատացյալները Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի առաջնորդությամբ աղոթեցին Վարդարան, երգեցին Աստվածամոր երգեր, Լորետանյան Լիթանիա՝ նվիրված Վարդարանի Տիրամոր տոնին, որ ամբողջ Կաթողիկէ Եկեղեցում տոնվում է հոկտեմբերի 7-ին, ինչպես նաև հետևելով Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կոչին՝ աշխարհի տարբեր անկյուններում նույն ժամին աղոթել Տիրամոր Սուրբ Վարդարանը՝ Եկեղեցու պայծառության և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ սերը նորոգելու համար:

Օրացույց

Օրացույց