Եկեղեցին կունենա ևս մեկ նոր աղոթատուն.Շիրակի մարզի Ղազանչի համայնքում սկսվել են նոր աղոթատան կառուցման աշխատանքները
2014թ. նոյեմբերի 20-ին, Գյումրիի Սրբոց Մարտիրոսաց եկեղեցու խաչերի օծման արարողությունից հետո (սկիզբը՝ ժ.12:00)՝ժ.15:30-ին, Շիրակի մարզի Ղազանչի համայնքում (Աշոցքի տարածաշրջան) կկատարվի նոր կառուցվելիք աղոթատան հիմնարկեքի արարողություն՝ նախագահությամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի: Այժմ ընթանում են աղոթատան շինարարության նախապատրաստական աշխատանքները: