• Սրբազան Քահանայապետի ուղերձը՝ Գերմանիայի ճգնաժամի մեջ գտնվող Եկեղեցուն

    Ֆրանցիսկոս Պապը նախազգուշացնում է զերծ մնալ «կեղծ բարեփոխումներից»


    Գերմանացի եպիսկոպոսների որոշումից հետո, որն է սկսել տեղական Եկեղեցու «սինոդալ ուղին», Սրբազան Քահանայապետը հատուկ ուղերձով դիմեց Գերմանիայի հավատացյալներին ընդգծելով, որ տեղական Եկեղեցին «դրամատիկ իրավիճակ» է ապրում:

     

    Մինչ ճգնաժամին անդրադառնալը՝ Ֆրանցիսկոս Պապը խոսում է  Գերմանիայի Եկեղեցու դրական հատկանիշների մասին: Առաջինը դա ամբողջ աշխարհին հայտնի մեծահոգությունն ու համընդհանուր պատասխանատվության գիտակցումն է, երկրորդը՝ էկումենիկ պարտավորություններն են: Այնուհետև Սրբազան Քահանայապետը անդրադառնում է այն հիմնական խնդիրներին, որոնք հանգեցրել են Գերմանիայի կաթողիկէ համայնքի ճգնաժամին՝ հոգևորականների ու վանականների սեռական ոտնձգությունները, եկեղեցական համայնքի ծերացումը, հոգևոր կոչումների բացակայությունը, կաթողիկե վարդապետության մերժումը սեռական բարոյականության ոլորտում, քահանաների կենսակերպը:

     

    Սրբազան Քահանայապետը պատրաստի լուծումներ չի տալիս, նա, հիշեցնելով Սուրբ Հոգու մասին, առաջարկում է բանավեճի հոգևոր  հիմք, որը Եկեղեցու միասնությունն է. «Ամեն անգամ, երբ եկեղեցական համայնքը փորձում էր իր խնդիրները լուծել ինքնուրույն՝ վստահելով միայն իր սեփական ուժերին, մեթոդներին ու բանականությանը, նա միայն կրկնապատկում ու սրում էր այն խնդիրներն ու դժվարությունները, որոնք ցանկանում էր հաղթահարել»: Եկեղեցու նախաձեռնած սինոդալ ուղին երկու դիրքորոշում է ենթադրում. Նախ՝ «ներքևից վերև» և այնուհետև՝ «վերևից ներքև»:

     

    Ֆրանցիսկոս Պապը նախազգուշացնում է զերծ մնալ «կեղծ բարեփոխումներից», որը կոչված է վերակազմակերպելու առկա կառույցների գործունեությունը: Իրական բարեփոխումը հիմնված է «հովվական դարձի վրա», որի հիմնական չափանիշը ավետարանացումն է:

     

    Այնուամենայնիվ, ավետարանացումը չպետք է հասկանալ որպես այնպիսի  «փոփոխություն», որպեսզի Եկեղեցին ավելի լավ հարմարվի ժամանակների ոգուն: Դա նաև չի նշանակում «վերադարձ դեպի այն սովորույթներն, որոնք իմաստ են ունեցել այլ մշակութային համատեքստերում»: Իրական բարեփոխումը նշանակում է ընդառաջ գնալ եղբայրներին ու քույրերին, ամենից առաջ մերժվածներին ու թույլերին, այլատյացության մշակույթի զոհերին:

     

    Vatican News կայքի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց