• Քահանայապետը՝ ժողովրդագրական ձմեռվա, ատելության և եկեղեցական պառակտումների մասին. մամլո ասուլիսը ինքնաթիռում

    «Աղքատ մարդկանց հարստությունը երեխաներն են»


    2019թ. սեպտեմբերի 10-ին՝ 31-րդ առաքելական այցի ավարտից հետո Հարավարևելյան Աֆրիկայի երկրներ, Ֆրանցիսկոս Պապը, ըստ սովորության, պատասխանեց լրագրողների հարցերին, ովքեր ուղեկցում էին նրան դեպի Հռոմ վերադարձող ինքնաթիռում:

     

    Սրբազան Քահանայապետը պատմեց մի գեղեցիկ ժեստի մասին, որը նա  տեսել էր իր այցի ընթացքում Աֆրիկյան երկրներ, Ֆիլիպիններ և Կոլումբիա: Երբ նա պապամոբիլով անցնելիս է եղել մարդիկ, ովքեր կանգնած են եղել ճանապարհի երկայնքով մեկ, բարձրացրել են իրենց երեխաներին ու ցույց են տվել Ֆրանցիսկոս Պապին, կարծես ցանկանալով ասել, որ դա իրենց գանձն է, իրենց հաղթանակն է, իրենց հպարտությունն է: «Աղքատ մարդկանց հարստությունը երեխաներն են», – ասաց Հռոմի Եպիսկոպոսը: Նա նաև խոսեց Մադագասկարի հազարավոր ուխտավորների հավատի և ուրախության մասին, ովքեր աղոթքից հետո ամբողջ գիշեր անցկացրեցին դրսում՝ իրենց երեխաների հետ միասին՝ վերմակներով, թիկնապայուսակներով, սպասելով Սրբազան Քահանայապետի առավոտյան Սուրբ Պատարագին: «Այնտեղ կային աղքատ մարդիկ, ովքեր այդ երեկո ոչինչ չէին կերել, միայն թե մնային իրենց տեղերում, սակայն նրանք լի էին ուրախությամբ»:

     

    Խորհելով հին աշխարհամասի ժողովրդագրական անկման մասին՝ Ֆրանցիսկոս Պապն ասաց, որ Երիտասարդ Աֆրիկայի հետ համեմատած՝ Եվրոպան կարծես թե դարձել է անպտուղ «տատիկ»: Սրա պատճառը չափազանց մեծ կապվածությունն է բարեկեցությանը, որն էլ բերում է ծերացման: Պետությունը պետք է հոգ տանի ընտանիքների ու երիտասարդների մասին, նա պարտավոր է աջակցել նրանց:

     

    Սրբազան Քահանայապետը, անդրադառնալով խաղաղապահության հարցերին, նշեց, որ ամբողջ աշխարհում խաղաղությունը ծայր աստիճան փխրուն է, որ խաղաղությանը պետք է վերաբերվել որպես նորածին երեխայի՝ «մեծ հոգատարությամբ ու մեծահոգությամբ», խուսափելով ցուցաբերել հաղթանակած վերաբերմունք ձեռք բերածի նկատմամբ: «Պատերազմը ոչինչ չի լուծում, այն եկամուտ է բերում նրանց, ովքեր չեն ուզում խաղաղություն մարդկության համար»:

     

    Պատասխանելով մոզամբիկցի լրագրողի իր երկրում տարածված այլատյացության (քսենոֆոբիա) վերաբերյալ հարցին, Սրբազան Քահանայապետն ասաց, որ դա միայն Աֆրիկայի խնդիրը չէ: Այլատյացությունը, դա «կարմրուկի նման մարդկային հիվանդություն է»: Հենց սա էր պատճառը, որ նախորդ դարում նացիոնալիստ ֆաշիստները ընդունեցին ռասսիստական օրենքներ: Աֆրիկյան երկրներում այլատյացությունը ավելի է սրվում «ցեղապաշտության» պատճառով, որի ողբերգական հետևանքները մթանգնեցեին Ռուանդայի ապագան: Հաճախ այլատյացության պատճառ է հանդիսանում քաղաքական պոպուլիզմը: Անհապաղ պետք է պայքարել դրա դեմ:

     

    Սրբազան Քահանայապետը բարձր գնահատեց միջկրոնական եղբայրությունը իր այցելած երեք աֆրիկյան երկրներում: Շատ կարևոր է հարգանքը կրոնների նկատմամբ և անընդունելի է ցանկացած պռոզելիտիզմ՝ Եկեղեցու կողմից: «Բարի լուր ավետելու առաջին քայլը անձնական վկայությունն է, իսկ գլխավոր ավետարանիչը՝ Սուրբ Հոգին է»,- շեշտեց Սրբազան Քահանայապետը:

     

    Պատասխանելով իսպանացի լրագրողուհու հարցին՝ Սրբազան Քահանայապետը չբացառեց Իսպանիա այցելությունը՝ միաժամանակ ընգծելով իր նախապատվությունը հօգուտ «փոքր երկրների»:

     

    Խոսելով ժամանակակից զանգվածային լրատության միջոցների (ԶԼՄ) դերի մասին՝ Ֆրանցիսկոս Պապն ասաց, որ առաջնահերթությունը պետք է տրվի «փաստերին», որոնք տարբերվում են անհատական մեկնաբանություններից, տեղեկատվության այս երկու ասպեկտների միաձուլումը ոչնչացնում է ԶԼՄ-ն: Բացի այդ, հաղորդակցությունը պետք է լինի «մարդկային», այսինքն կառուցողական, օգտակար և չպետք  է պատերազմի պատճառ հանդիսանա:

     

    «Ե՞րբ է հաղորդակցությունը ծառայում կործանմանը: Երբ պաշտպանում է անմարդկային նախագծեր: Հիշենք նախորդ դարի բռնապետների քարոզչությունը, պրոպագանդան, որոնք հրահրել են պատերազմներ, հանգեցրել են պառակտման ու մահվան»:

     

    Շրջակա միջավայրը պաշտպանելու առումով Ֆրանցիսկոս Պապն ասաց, որ «անհրաժեշտ է պահպանել էկոլոգիան, կենսաբազմազանությունը, այսինքն մեր կյանքը, պահպանել թթվածինը»: Նա ըդգծեց, որ Վատիկանում արդեն արգելված է մեկանգամյա օգտագործման պլաստամսե իրերի վաճառքը և պետությունը ձգտում է լինել լրիվ ազատ պլաստմասե իրերից՝ «plastic free»:

     

    Սրբազան Քահանայապետը պատասխանեց The New York Times լրագրողի հարցին, որը վերաբերում էր իր քահանայապետական ծառայության  քննադատությանը՝ ԱՄՆ Եկեղեցու որոշ ներկայացուցիչների կողմից, որի մասին վերջերս խոսվում էր Ֆրանսիայում հրապարակված գրքում:

    «Նախևառաջ, քննադատական դիտողությունները միշտ օգտակար են, սակայն դրանք պետք է ենթարկել օբյեկտիվ վերլուծության: Քննադատում են ոչ միայն ամերիկացիները, այն հնչում է ամեն տեղից, նույնիսկ Սուրբ Աթոռի Ծերակույտն է քննադատում: Բայց գոնե, քննադատողները առավելություն ունեն նրանով, որ անկեղծ են:» Քահանայապետը նշեց, որ Եկեղեցում միշտ էլ կա պառակտման  հնարավորությունը: «Ես չեմ վախենում պառակտումներից, այլ աղոթում եմ, որ դրանք տեղի չունենան, քանի որ խոսքը գնում է շատ մարդկանց հոգևոր փրկության մասին: Պառակտման ճանապարհը քրիստոնեական չէ. նրանք, ովքեր ձգտում են պառակտման, հեռանում են Աստծո ժողովրդից ու հավատից: Սխիզմը, դա միշտ էլիտաների պառակտում է, որը բխում է վարդապետությունից կտրված գաղափարախոսությունից: Եկեղեցին միշտ շարժման մեջ է, և դա հաստատել է Վատիկանի Երկրորդ ժողովը, այլ ոչ թե՝ այս կամ այն Պապը».հայտարարեց Նորին Սրբությունը:

     

    Ռադիո Վատիկանի ռուսերեն բաժնի հրապարակումը թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց