• Երուսաղէմում այսօր տեղի կունենայ նորանշանակ Էքզարք Գերհ. Հ. Ներսէս Թ. Ծ. Վ. Զապպարեանի գահակալութիւնը

    Աղօթենք նորանշանակ Էքզարքի արդիւնաշատ ծառայութեան համար


    Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդի 2019թ. մայիսի 10-ի կոնդակով Բաղդադի Կաթողիկէ Հայոց Առաքելական Կառաւարիչ Գերհ. Հ. Ներսէս Թ. Ծ. Վ. Զապպարեանը նշանակուել է Պատրիարքական Էքզարք Երուսաղէմի եւ Ամմանի էքզարքութեան: Այս նոր պաշտօնը Հ. Ներսէսը կը վարի Բաղդադի Առաքելական Կառաւարչի պաշտօնի հետ համատեղ: Երուսաղէմի եւ Ամմանի Էքզարքի պաշտօնը թափուր էր մնացել Արհ. Տ. Գրիգոր Օգոստինոս Եպս. Գուսանի հրաժարումով:

     

    Այսօր՝ հունիսի 17-ին, Երուսաղէմում տեղի կունենայ Գերհ. Հ. Ներսէս Թ. Ծ. Վ. Զապպարեանի գահակալութեան հանդիսաւոր արարողութիւնը՝ նախագահութեամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի, յընթացս Սուրբ Պատարագի: Գահակալութեան արարողութեանը ներկայ կը լինեն Երուսաղէմի լատին Պատրիարք Արքեպիսկոպոս Պիերբատիստա Պիսսաբալան (Pierbattista Pizzaballa), Իսրայէլում Պապական Նուիրակ Արքեպիսկոպոս Լեոպոլդո Ջիրելլին (Leopoldo Girelli), զանազան միաբանութիւնների ներկայացուցիչներ, հայ կաթողիկէ համայնքի հաւատացեալ զաւակներ:

     

Օրացույց

Օրացույց