• Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն ընդունեց Գերմանիայի Եպիսկոպոսաց ժողովի պատուիրակութեանը

    Պաշտօնական հանդիպում


    2019թ. մայիսի 15-ին Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը Երեւանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետութեան մէջ ընդունեց Գերմանիայի Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի պատուիրակութեան անդամներին՝ առաջնորդութեամբ Եպիսկոպոսաց ժողովի Միջեկեղեցական յանձնաժողովի նախագահ եւ Մագդեբուրգի առաջնորդ Եպիսկոպոս Ֆայգէի: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը:

     

    Հանդիպման ընթացքում առաջնորդ հայրերը խօսեցին Եկեղեցու միութենական շարժման էութեան եւ համայնքների միջեւ եղբայրական յարաբերութիւնների առաւել խորացման եւ զարգացման հեռանկարների մասին: Յաւարտ զրոյցի առաջնորդ հայրերը, պատուիրակութեան անդամները  միասին աղօթեցին Սուրբ Գրիգոր Նարեկացու մատռան մէջ եւ ապա ճաշեցին:

     

    Եպիսկոպոս Ֆայգէն Սրբազան Հօրը փոխանցեց Գերմանիայի Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ատենապետ եւ Միւնխենի Արքեպիսկոպոս Րայնհարդ Մարքսի ջերմ ողջոյններն ու բարեմաղթանքները:

     

Օրացույց

Օրացույց