• Ջաւախքի Սուխլիս գիւղի նոր ժողովրդապետ է նշանակուել Արժ. Տ. Սահակ քհնյ. Աղէկեանը

    Զգործս ձեռաց մերոց յաջողեա՛ մեզ, Տէր…


    2019թ. մայիսի 4-ին Ջաւախքի Սուխլիս հայ կաթողիկէ գիւղի Սուրբ Աստուածածին եկեղեցում մատուցուեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, առընթերակայութեամբ Տ. Գրիգոր Ավ. Քհնյ. Մկրտչեանի, գիւղի նորանշանակ ժողովրդապետ Արժ. Տ. Սահակ Քհնյ. Աղէկեանի եւ նախկին ժողովրդապետ Արժ. Տ. Անտոն Քհնյ. Անտոնեանի: Յընթացս Սուրբ Պատարագի, Հ. Գառնիկը Արհ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի անունից ներկայացրեց նորանշանակ ժողովրդապետին եւ շնորհակալութիւն յայտնեց Տ. Անտոնին՝ գիւղի հոգեւոր պէտքերը ըստ արժանւոյն հոգալու համար: Տ. Սահակ Քհնյ. Աղէկեանն իր հոգեւոր պարտականութիւնները կատարումը կը սկսի մօտ օրերին:

     

    Արժ. Տ. Սահակ քհնյ. Աղէկեանի կենսագրականը

     

    Արժ. Տ. Սահակ քհնյ. Աղէկեանը ծնուել է 1982թ. օգոստոսի 24-ին, Գիւմրիում

    1989-1999թթ. սովորել է Անանիա Շիրակացու անուան միջնակարգ դպրոցը:

    1999-2000թթ. սովորել է Գիւմրիի հայ կաթողիկէ Ներսիսեան դպրանոցում:

    2000-2002թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանութեան բանակում:

    2002-2004թթ. սովորել է Ուկրաինայի Լուով քաղաքի Յոյն-Կաթողիկէ համալսարանում:

    2004-2010թթ. սովորել է Լեհաստանի Լիւբլին քաղաքի Սբ. Յովհաննէս Պողոս Բ-ի անուան կաթողիկէ համալսարանում եւ ստացել մագիստրոսի աստիճան:

    2011-2016թթ. աշխատել է Հայկական Կարիտասի Փոքրիկ իշխան սոցիալական կենտրոնում, մասնագիտացել նաեւ սոցիալական աշխատանքի ոլորտում:

    2015թ. ապրիլի 2-ին ձեռնադրուել է սարկաւագ, իսկ 2016թ. հոկտեմբերի 8-ին՝ քահանայ՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի:

    2017-2019թթ. եղել է ՀՀ Շիրակի մարզի Փանիկ գիւղի փոխժողովրդապետ՝ զուգահեռ հոգալով Սարագիւղ համայնքի հոգեւոր պէտքերը:

    Ամուսնացած է, ունի մէկ զաւակ:

Օրացույց

Օրացույց