Կիսելով հավատակից եղբայրների և քույրերի հոգևոր ճամփորդությունը
«Œuvre d’Orient»-ը Ֆրանսիական կաթողիկէ մի բարեգործական կազմակերպություն է, որն օգնում է հիմնականում Արևելքի, Աֆրիկայի, Հնդկաստանի մոտ 23 երկրների քրիստոնեական համայնքների՝ կառուցելու եկեղեցիներ, աղքատախնամ, հիվանդախնամ տներ, աջակցում է քահանաներին, միաբան քույրերին՝ կատարելու իրենց առաքելությունը: Կազմակերպությունը երկար տարիներ սիրով աջակցել է նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէ առաջնորդությանը:
Ներկայացնում ենք կազմակերպության գլխավոր տնօրենի բարեմաղթանքը:
«Մեծ Պահքի այս շրջանում հրավիրում եմ ձեզ միավորվել Արևելքի մեր եղբայրներին: Ըստ ավանդության, Մեծ Պահքը ունեցածն ուրիշի հետ կիսելու, ողորմածության, աղոթքի և ծոմապահության շրջան է, սակայն չպետք է մոռանանք, որ Պահքը ոչ թե ջանք է, որ պահանջվում է մեզանից, այլ՝ Աստծո զորության ընդունումն է մեր կյանքում, սա Աստվածային շնորհի գերազանց մի առիթ է:
Մեր ողջ կյանքի, հատկապես, Մեծ Պահքի ընթացքում ինքներս մեզ պատրաստում ենք Հրաշափառ Հարությանը՝ մեր մեջ վերստին կենդանացնելով Հարության ուժը, որն ներկայանում է մեր մկրտության միջոցով:
2019թ.-ի Մեծ Պահքի այս շրջան մուտք գործել նշանակում է մտորել Քրիստոսի Հարության մասին և հենց Տիրոջ Հարության կարիքն է, որ այսօր ունեն Արևելքի քրիստոնյաները»:
+ Գերհ. Պասկալ Գոլլնիշ
«Œuvre d’Orient» կազմակերպության տնօրեն