• Պետերբուրգում տեղի ունեցավ դասախոսություն՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու մասին

    Սփյուռքի փոքրաթիվ հայ կաթողիկէ համայքները ևս հոգևոր հովիվների ուշադրության կենտրոնում են


     

    Մոսկվայում հայ կաթողիկեների ժողովրդապետ, Առաջնորդական Փոխանորդ  Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը Սանկտ Պետերբուրգի Լուրդի Տիրամոր կաթողիկե եկեղեցուն կից սրահում հանդես եկավ դասախոսությամբ՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու և հայ ծեսի վերաբերյալ: Դասախոսությունը նախաձեռնել էր Պետերբուրգի պատմական գիտությունների դոկտոր Անաստասիա Պալամարչուկը: Դասախոսությանը ներկա էին հայ կաթողիկէ համայնքի և լատինածես ռուսական համայնքի հավատացյալներ: Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը դասախոսությունից հետո մատուցեց Սուրբ Պատարագ, որից հետո ընթրեց և զրուցեց հայ ընտանիքների հետ: Հ. Պետրոսը պարբերաբար հովվական այցելություն է կատարում Սանկտ Պետերբուրգի հայ կաթողիկէ փոքրաթիվ համայնքին և հոգ տանում  համայնքի անդամների հոգևոր կարիքների մասին:

     

    Աննա Գալստյան

     

     

Օրացույց

Օրացույց