• Փանիկում կազմակերպվեց բարեգործական տոնավաճառ

    «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ` ինձ համար արեցիք»(Մատթ. 25,40):


    Դեկտեմբերի 16-ին Փանիկում, Սուրբ Պատարագից հետո Սուրբ Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցու գրադարանում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան և Ամանորյա բարեգործական տոնավաճառ: Բացման արարողությունը կատարեցին Փանիկի ժողովրդապետ Գերհ. Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսեփյանը, Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը և եկեղեցու օրատորիայի պատասխանատու Վարդան Կարապետյանը:

     

    Տոնավաճառի առաջին տաղավարում երիտասարդները այցելուների ուշադրությանն էին ներկայացնում հոգևոր գրքեր՝ Աստվածաշունչ, սուրբգրային պատմություններ մանուկների համար, մեկնություններ և այլ գրքեր, երկրորդ տաղավարում՝ տարբեր իրեր՝ սրբապատկերներ, վարդարաններ, անուշահոտ յուղեր, երրորդ տաղավարում էլ՝ ամանորյա գեղեցիկ պարագաներ՝ մոմեր, տոնածառի խաղալիքներ և այլ իրեր:
    Բարեգործական տոնավաճառակցիայի հասույթը տրամադրվելու է գյուղի անապահով ընտանիքներին։ Տոնավաճառը բաց կլինի մինչև 2019թ. հունվարի 7-ը: 

     

    Նույն օրը օրատորիայի շենքում տեղի ունեցավ նաև Փանիկի Արվեստի դպրոցի նկարչության բաժնի աշակերտների տարեվերջյան ցուցահանդեսը: Երեխաների նկարների գույներն ու տրամադրությունը համահունչ էին նախածննդյան հիսնակաց շրջանի խորհրդի հետ: Այս միջոցառումները Փանիկի եկեղեցու օրատորիան դարձնում են նաև մշակութային կենտրոն:

     

    Իսկ դեկտեմբերի 10-ին Փանիկի եկեղեցու օրատորիան, երիտասարդները և տիկնանց միությունը՝ Հ. Գառիկի գլխավորությամբ, հերթական անգամ բարեգործական միջոցառում կազմակերպեցին Սպիտակի Գթության քույրերի տան երեխաների համար՝ գյուղից մթերք հավաքեցին և տարան Սպիտակ ու նվիրեցին երեխաներին, զրուցեցին նրանց հետ և մեծ ուրախություն պատճառեցին:

     

     

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments