• Սպորտը կարող է քանդել պատնեշները և կառուցել խաղաղություն.Պապի տեսաուղերձը

    Միանա՛նք Սրբազան Քահանայապետի աղոթքներին:


    4 օգոստոսի, 2016թ.

     Հռոմի Սրբազան Քահանայապետը օգոստոսի 2-ին տեսաուղերձ հղեց՝ իր օգոստոս ամսվա աղոթքի դիտավորության մասին: Նա խոսում է իր ցանկության մասին, որ սպորտը կարողանա բոլորի մեջ կառուցել միմյանց հանդիպելու, միմյանց հետ երկխոսելու մշակույթ, որպեսզի  աշխարհում խաղաղություն լինի:

     

    «Ես երազում եմ սպորտի մասին այնպես, ինչպես մարդկային արժանապատվության մասին, որը կարող է վերածվել եղբայրություն կառուցելու մի գործիքի: Իրականացնե՛նք միասին այս աղոթքի դիտավորությունը: Սպորտը կարող է հնարավորություն լինել մարդկանց մեջ ընկերական շփումների համար և նպաստել աշխարհում խաղաղության կառուցմանը»:

     

     

     

    Իսկ Ֆրանցիսկոս Սրբազան Պապի դիտավորությունը Ավետարանացման համար  վերնագրված է այսպես. «Ապրելով Ավետարանը, որպեսզի քրիստոնյաները կարողանան ապրել Ավետարանով՝ վկայելով հավատքի, ազնվության և մերձավորի հանդեպ սիրո մասին:

Օրացույց

Օրացույց