Թեմի տեղեկատվական համակարգը և կայքը
  • armenianchurchco.com կայքը ներկայացնում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդության Տեղեկետվական համակարգի գործունեությունը՝ տեքստային տեղեկատվությամբ և Ձայն խաղաղության համացանցային TV-ի տեսանյութերի միջոցով: Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն բաժիններով: Ստեղծվել է 2014թ. օգոստոսին՝ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ և հավանությամբ:

     

     

    Տեքստային տեղեկատվություն

     

     

    Ներկայացնում է լրատվական նյութեր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէ համայնքների, Հայ Կաթողիկէ Եկեղեցու, Կաթողիկէ Ընդհանրական Եկեղեցու հոգևոր կյանքի, կարևորագույն իրադարձությունների, Հռոմի Սրբազան Քահանայապետի քարոզների ու գործունեության, էկումենիկ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ քարոզներ, սուրբգրական մեկնություններ, եկեղեցական տոներ, սրբերի կենսագրականներ, վերլուծական, պատմական հոդվածներ, գրքեր և այլ նյութեր:

     

     

    Ձայն խաղաղության TV (տեսալսողական տեղեկատվություն)

     

     

    «Ձայն խաղաղության TV»-ն համացանցային հեռուստատեսություն է: Ունի նույն առաքելությունը, ինչ որ կայքի տեքստային մասը, ներկայացնում է լրատվական տեսանյութեր: Նախատեսվում է պատրաստել և ներկայացնել նաև թեմատիկ այլ հաղորդումներ, կարճ ֆիլմեր: Հեռուստատեսությունը տակավին զարգացման փուլում է: Առանձին տեսանյութեր արբանյակային և համացանցային եթեր են սփռվում նաև Telepace Armenia (www.telepacearmenia.it) հեռուստակայանով, որի կենտրոնական գրասենյակը Հռոմում է:

    «Ձայն խաղաղությանը», նախապես որպես միայն հաղորդաշար, նախաձեռնել է Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը, 2012թ.: 2012-2013թթ. եթեր է հեռարձակվել նաև մարզային հեռուստատեսություններով, կիրակի օրերը:

     

     

    Տեղեկատվական համակարգի պատասխանատուներ՝

     

     

    Գլխավոր խմբագիր՝  Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյան,  հեռ.՝ 093 04 21 15

     

    Էլ.հասցե՝ armorda@web.am

     

    Խմբագիր՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյան, հեռ.՝ 055 69 89 57,

     

    էլ.հասցե՝ levongalstyanarmcatholic@gmail.com

     

     

    Լրագրող՝ Աննման Մինասյան

     

    Մոնտաժող՝ Մարտին Գևորգյան

     

    Oպերատոր՝ Կարեն Խաչատրյան

     

    Թարգմանիչներ՝

     

    Նաիրա Բաղդասարյան

     

    Նարինե Գալոյան:

Օրացույց

Օրացույց